Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Ամենասեքսուալ 5 գույները

Ամենասեքսուալ 5 գույները

 Մասնագետները, որոնց ամեն ինչ հետաքրքրում է, պարզել են, թե որոնք են ամենասեքսուալ 5 գույները։

 

1. Կարմիրն այս ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը: Այն խթանում է լիբիդոն և արագացնում օրգանների արյան շրջանառությունը, այդ թվում' փոքր կոնքի շրջանում: Եթե ձեր սեքսուալ կյանքը սառել է ձեր զբաղվածության պատճառով, ննջարանում գցեք վառ կարմիր գորգ կամ ծածկոց, և բուռն գիշերներն ապահովված են:

 2. Նարնջագույնը մասնագետներն անվանում են սեքսի գույն: Համարվում է, որ այդ գույնին երկարատև (5-7 րոպե) նայելը ազդում է ուղեղի որոշակի հատվածների վրա, որոնք պատասխանատում են սեքսուալ ձգողության համար: Այս գույնի անկողինը շատ գեղեցիկ կնայվի:

 3. Սեքսոլոգների տվյալներով կանաչ գույնի տաք երանգները խթանում են էրոտիկ երևակայությունը և արթնացնում սեքսուալությունը, հատկապես' ամաչկոտ և ոչ նախաձեռնող սիրեկանների մոտ:

 4. Ցանկանում եք բազմազանություն սեքսուալ կյանքում՝ ուշադրություն դարձրեք մանուշակագույնին: Այդ գույնը (պաստառները, վարագույրը) կիրք է առաջացնում անգամ 2 տասնամյակ միասին ապրող զույգի մեջ:

 5. Սև կանացի ներքնազգեստ՝ տղամարդկանց ամենատարածված ֆանտազիան է: Համարձակորեն գնեք սև գուլպաներ և ներքնազգեստ: Իսկ ննջարանում սև կահույքից պետք է խուսաձել, այն կարող է զուգընկերոջ մոտ պոտենցիայի հետ կապված խնդիրներ առաջացնել:

Հեղինակ. Լիլիթ Պետրոսյան
Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ